«Նոյյան Տապան». Հյուրերն են՝ Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանը և ստամբուլահայ օպերային երգիչ Պողոս Եղիազարյանցը
22-04-2019 12:00:00 | Arménie |
Ապրիլի 22-ին ժամը՝ 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28,3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս - հանդիպում Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանի հետ: Նա տարիներ շարունակ շրջում է Արևմտյան Հայաստանի տարբեր հայաբնակ վայրերում և տեղի ծպտյալ հայերի համար երգում հայ ազգային երգեր: Ստեփան Եփրեմյանը կպատմի Արևմտյան Հայաստանի հայերի, նրանց կենցաղի ու սովորույթների, ազգային ինքնության պահպանության մասին: Ասուլիսին ներկա կլինի նաև ստամբուլահայ հեղինակավոր օպերային երգիչ Պողոս Եղիազարյանցը:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։