Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ռուս դիվանագետ Անդրեյ Մանդելշտամի ծննդյան 150-ամյակին

  • 23-04-2019 15:00:00   |   |  
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանի եւ Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի <<Վաչե և Թամար Մանուկյան>> մատենադարանում տեղի է ունենալու կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ռուս դիվանագետ Անդրեյ Մանդելշտամի ծննդյան 150-ամյակին:
 
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինը, Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը, գիտնականներ և հասարակական գործիչներ:
 
-- 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
  ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
  -