Ապրիլի 23-24-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի ուշուի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մրցաշարի բացումը՝ ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: