«Նոյյան Տապան». «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ». Գրիգորի Այվազյանը կանդրադառնա Ադրբեջանում մեկնարկած խոշոր զորավարժությանը

  • 24-05-2019 12:00:00   | Arménie  |  

Մայիսի 24-ին ժամը 12,00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների  ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։ 
 
Թեման՝  «Ադրբեջանում մայիսի 20-ին մեկնարկած խոշոր զորավարժությունը։ «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ». Ադրբեջանի ուղերձը։ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները։ Սահմանային իրավիճակ և հայ - ադրբեջանական հարաբերություններ։ Հայաստանում և Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ ադրբեջանական արձագանքները»։ 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
  -