Տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը
21-06-2019 13:00:00 | Arménie |
Ս.թ. հունիսի 21-ին, ժամը 13:00 «Անի պլազա» հյուրանոցում կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը:
Կներկայացվեն 16-րդ «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթային, տարածաշրջանային կարճամետրաժ մրցույթային, «Տարածաշրջանային համայնապատկեր», «Երևանյան պրեմիերաներ», «Ծուռ ծիրան» ծրագրերը, հետահայաց ցուցադրությունները և արտամրցութային մնացած բոլոր ծրագրերն ու ֆիլմերը։
Ասուլիսի բանախոսներն են
• «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը
• «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը