«Նոյյան Տապան». հյուրն է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը
21-06-2019 11:30:00 | Arménie |
Հունիսի 21-ին ժամը՝ 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։
Թեման՝ «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Վաշինգտոնում. «ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը» Բոլթոնի հայտարարության նպատակը. ակնկալիքները հանդիպումից։ Ադրբեջանի սադրիչ գործողությունները սահմանին և մարդկային կորուստները։ Առկա վտանգը և Հայաստանի ու Արցախի իշխանությունների հրատապ անելիքները»։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։