Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) 2-րդ հարկի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կհրապարակի փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը և կներկայացնի Պաշտպանի նախաձեռնությամբ մշակված «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։
Նոր հավելվածը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի հնարավորություն է ընձեռում ստանալ խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ: