Անժամկետ բողոքի ակցիա Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում՝ Երևան, Իսակովի 9 հասցե. կազմակերպող` Տուգանք հասարակական նախաձեռնություն։
Պահանջ` ՃՈ 3 բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնից ազատում. ՀՔԲ-ների ղեկավար Արթուր Տոնոյան, ՃՈ Երևան քաղաքի պետ Արման Հակոբյան, ճանապարհային նշանների բաժնի պետ Կոստանտին Կոստանյան։
Հիմնավորում` պաշտոնին անհամատեղելիություն ու անգործություն։ Ակցիայի նպատակ` երթևեկության ճիշտ կազմակերպում, ՃՈ աշխատանքի որակի բարձրացման պահանջ: Բողոքի ակցիայի սկիզբ 18.07.19թ ժամը 14:00-ից սկսած։