Տեղի կունենա Հայաստանում առաջին ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացումը
17-09-2019 11:00:00 | Arménie |
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության «Էներգակարգաբերում» մասնաճյուղում (հասցե՝ ք. Երևան, Այգեձորի 67) տեղի կունենա Հայաստանում առաջին ֆոտոմետրիկ լաբորատորիայի պաշտոնական բացումը:
Բացմանը կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Եղոյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ:
Լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ լաբորատոր համալիրը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի շրջանակում:
Ի գիտություն տեսալուսանկարահանումներ իրականացնող ԶԼՄ-ների տեղեկացնենք, որ պայմանավորված լաբորատորիայի առանձնահատկությամբ, այն ապահովված չէ համապատասխան լուսավորվածությամբ ,և անհրաժեշտ կլինեն լրացուցիչ սարքավորումներ: