Ասուլիս.««Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները»» թեմայով

  • 18-09-2019 14:00:00   | Arménie  |  
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Վորլդ Վիժն Հայաստանը և «Իմ քայլը»  հիմնադրամը հայտարարում են «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունքների մասին։
 
Սեպտեմբերի 18 –ին, ժամը 14:00-ին, Իբիս հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները։ 
 
Մամուլի ասուլիսի խոսնակներն են՝ 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի Բաթոյանը
Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը
 
2017թ-ին Վորլդ Վիժն Հայաստանը և «Իմ քայլը»  հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, սկսել են աշխատանքներ իրականացնել 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ՝ կիրառելով «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, ինչի արդյունքում այսօր բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական և կենցաղային խնդիրներ, բայց ամենակարևորը՝ այս ընտանիքները վերականգնել են հավատը սեփական ուժերի նկատմամբ։
 
  -