Տեղի կունենա «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավում» համաժողովի փակումը
20-09-2019 14:30:33 | Arménie |
Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան (ՆԲՀԱ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավում» ծրագրի ավարտին կազմակերպում է ծրագրի փակմանը նվիրված համաժողով, որին կմասնակցեն ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ-ից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից, Վորլդ Վիժն Հայաստան-ից, տեղական առողջապահական ՀԿ-ներից և այլ շահագրգիռ կողմեր:
Կներկայացվեն նեոնատոլոգիայի զարգացման ոլորտում գրանցված արդյունքները, մանկական մահացության ցուցանիշները եւ ծրագրի ձեռքբերումները:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, ժամը 14։30-ին՝ «Բեսթ Վեսթերն Պլաս Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ» դահլիճում: