Առաջին անգամ հայաստանյան երգչախումբը համերգով հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում.ասուլիս

  • 15-10-2019 12:30:00   | Arménie  |  
 
Հոկտեմբերի 15-ին, ժամը 12:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը /Իսահակյան 1/ տեղի կունենա ասուլիս՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում Կոմիտասի 150-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի վերաբերյալ:
 
Ասուլիսի բանախոսներն են՝
 
·       Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը
 
·       Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում տեղի կունենա Հայաստանի պատական կամերային երգչախմբի համերգը /գեղ. ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան/ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, իսկ  հոկտեմբերի 20-ին կոլեկտիվի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ:
 
Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի սրահում անցկացվող համերգին, որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը /դաշնամուր/, Սոֆյա Սայադյանը /սոպրանո/, Ռազմիկ Բաղդասարյանը /տենոր/, Արմեն Գրիգորյանը /բաս/, Վրեժ Ղարիբյանը /տենոր/, Հովհաննես Գրիգորյանը /բարիտոն/, Մավր Մկրտչյանը /բարիտոն/, Աշխեն Թադևոսյանը /մեցցո սոպրանո/: 
 
 
Ասուլիսի ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան դիտելու համերգի փորձը:
 
 
  -