«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը
16-11-2019 14:30:00 | Arménie |
Նոյեմբերի 16-ին ժամը 14:30 «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը և Բիզնեսի աջակցության կենտրոնը (BSC) սիրով հրավիրում են.
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսին, որը տեղի կունենա Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում:
Համահեղինակները մանրամասնորեն կցուցադրեն,կպատմեն, կբացատրեն հայեցակարգը և նախագիծը, կլսեն ու կքննարկեն ներկաների կարծիքներն ու առաջարկությունները:
Հանդիպումը հնարավորություն կընձեռի ևս մեկ անգամ առնչվել Հրանտ Մաթևոսյանի խոսքին ու կերպարին:
Դավիթ Մաթևոսյանը նույն օրը ժամը 13:00-ին բոլոր ցանկացողներին հրավիրում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի մոտ (Աբովյան 51/1) էքսկուրսիայի: