Ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

  • 10-12-2019 18:30:00   | Arménie  |  

Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 18:30, Երևանի պետական կամերային թատրոնում  տեղի կունենա մամլո ասուլիս՝ նվիրված  «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին,: Կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների անունները, ապա 19:00 կկայանա մրցանակների հանձնման  հանդիսավոր արարողությունը :        
 
            «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը հարթակ է այն երիտասարդ քաղաքացիների համար, ովքեր ունեն հետաքրքիր մտքեր ու գաղափարներ և ցանկություն՝  ներկայացնելու դրանք:
 
            Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 
 
           
 
2019 թվականին Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ 
 
·         Քիմիական գիտություններ, 
 
·         Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 
 
·         Մանկավարժական գիտություններ, 
 
·         Ճարտարապետություն,        
 
·         Սոցիոլոգիական գիտություններ:    
 
Մրցույթի հիմնական խնդիրներն են` 
 
·         երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը 
 
·         երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը
 
·         սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը 
 
·         երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում: 
 
 
  -