Ասուլիս ԿԳՄՍ նախարարության հանդիպումների սրահում

  • 12-12-2019 12:00:00   | Arménie  |  
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, ԿԳՄՍ նախարարության հանդիպումների սրահում (մուտքը նախարարության մշակույթի հատվածի կողմից, 8-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում բանախոսները կամփոփեն 2019 թվականին Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» և դրա աջակցությամբ իրականացվող Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա» ծրագրերի շրջանակում Հայաստանի գրանցած հաջողությունները։ 
 
Բանախոսներն են՝ 
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյան, 
Ստեղծագործ Եվրոպա Հայաստան գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյան, 
Եվրոպա Նոստրայի խորհրդի անդամ Գայանե Կազնատի, 
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյան, 
Սոլակ - 1 հնագիտական պեղումների արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյան, 
ԹՈՒՄՈ ստուդիաների ղեկավար Մարալ Մկրտչյան։
 
Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել Սեդա Գրիգորյանին` 093/63-98-90 հեռախոսահամարով:
 
  -