2000 թվականի նոյեմբերի 17-ին Իտալիայի խորհրդարանը ճանաչել է հայերի ցեղասպանությունը: Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում
է ընդունել, որտեղ հորդորում է ճանաչել ներկայիս թուրքական հանրապետության հիմնադրումից առաջ հայ փոքրամասնության դեմ իրագործված ցեղասպանությունը (հոդված 10), բարելավել հարաբերությունները կովկասյան բոլոր հարեւանների հետ (հոդված 20) եւ կոչ է անում թուրքական կառավարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ (հոդված 21):