1929թ. հունիսի 17 - Թիֆլիսում ծնվել է աշխարհահռչակ հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը

  • -- ::   | Грузия  |  


1929թ

. հունիսի 17 - Թիֆլիսում ծնվել է աշխարհահռչակ հայ շախմատիստ, ԽՍՀՄ եւ միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, (1968), լրագրող, Վրացական ԽՍՀ (1945), Հայկական ԽՍՀ (1946-48), Մոսկվայի (1956), ԽՍՀՄ (1959,1961, 1969, 1975), աշխարհի (1963-66-ին` Մ.Բոտվիննիկին, 1966-69-ին` Բ.Սպասսկուն հաղթելուց հետո) չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: (Վախճ. 1984 թ.):

 

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ: Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում:
Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում: Երկրի 1949 թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը: Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել: 1950 թ ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ մրցաշարերում մրցակցությունից դուրս էր: 1951 թ առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել: Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը: Սկսած այդ ժամանակից` աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է: 1953 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը: 1955 թ միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թ` 3-4-րդը, 1962 թ` 2-3-րդը: 1959 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը:
 
1962 թ հաղթելով հավակնորդների մրցաշարում` Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը: Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
1966 թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը` հաղթելով Բ. Սպասկիին: 1969 թ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին: 1971 - 1980 թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում:
 
  -