Ծնվել է բանաստեղծ եւ թարգմանիչ Գարիկ Բանդուրյանը

  • -- ::   | Ռուսաստան  |  

 

1927թ. մայիսի 19-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Պավլովսկայա գյուղաքաղաքում ծնվել է հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Գարիկ Ավետիսի Բանդուրյանը։ 1944-ին ընդունվել է Երևանի թատերական ինստիտուտը, սովորել
երկու տարի։ Այնուհետև ապրել և աշխատել է ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։
1958-62-ինեղել է գրական աշխատող «Պիոներ» ամսագրում, 1963-70-ին` տեխնիկական խմբագիր «Հայաստան» հրատարակչությունում։ 1970-77-ին աշխատել է Երևանի թիվ 3 մշակույթի տանը որպես գեղմասվար։
 
1979-ից աշխատում է ՀԽՍՀ
կուլտուրայի մինիստրության ժողովրդական ստեղծագործության և կուլտուր-լուսավորական աշխատանքի գիտամեթոդական կենտրոնում որպես բանահյուսության սեկտորի վարիչ։ Բազմաթիվ հայ կոմպոզիտորներ շատ ու շատ երգեր են հորինել նրա տեքստերով։

 

  -