Состоится установка памятных досок с надписями об организаторах и благотворителях проекта воссоздания мемориального комплекса «Холм Чести» в г.Гюмри


Գյումրի քաղաքի Պատվո Բլուր հուշահամալիրում տեղի կունենա հուշատախտակների բացման հանդիսավոր արարողություն

  • 01-09-2011 13:00:00   |   |  
Սեպտեմբերի 1-ին Գյումրի քաղաքի Պատվո Բլուր հուշահամալիրում տեղի կունենա հուշատախտակների բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ-ում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, Շիրակի մարզպետ Ա. Գզիրյանը, Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանը, ,Պատվի գործե հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վ. Կրիվոպուսկովը եւ Ա.Նիկողոսյանը, ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը մասնակցել ցանկացող լրագրողները կարող են հավատարմագրվել (091) 100-353 հեռախոսահամարով մինչեւ այսօրվա 21:00-ն:

Երեւանից մեկնումը` վաղը 10:30-ին:

Պատվո Բլուր զինվորական հուշահամալիրը հիմնվել էր 1856 թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ:

Պատվո Բլրում հուղարկավորված է 1853-56 թթ. եւ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: 20-րդ դարի 50-ական թվականներին Պատվո Բլուրը բարձիթողի վիճակում հայտնվեց:

2009թ. ՀՀ-ում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վ.Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին Պատվո Բլրի վերականգնման աշխատանքները: 2010 թվականի օգոստոսի 20-ին Պատվո Բլուրը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ ԴմիդրիՄեդվեդեւի կողմից:
  -