В Международном пресс-центре «Новости» состоится видеомост Ереван-Москва к футбольному матчу Армения-Россия


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` նվիրված Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղին

  • 21-03-2011 11:00:00   |   |  
Մարտի 21-ին, ժամը 11:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` «Ռուսաստանի եւ Հայաստանի ֆուտբոլը. մրցակցություն հանուն բարեկամության» թեմայով:

Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպման նախաշեմին` Երեւանի Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում կայանալիք Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում:

Մարզական փորձագետներն ու մասնագետները` հայրենական ֆուտլբոլի լեգենդները, կքննարկեն ազգային հավաքականների կայանալիք հանդիպումը, ինչպես նաեւ մտքեր կփոխանակեն այս մարզաձեւի եւ ԱՊՀ-ում ֆուտբոլի վետերանների կազմակերպությունների դերի մասին:

Երեւանում տեսակամուրջին կմասնակցեն`

- ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր («Արարատ-73»), Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը,

- ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր («Արարատ-73»), «ՄԻԿԱ» ֆուտբոլային ակումբի մարզչական խորհրդի ղեկավար Էդուարդ Մարկարովը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն`

- սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի հաղթող Անատոլի Բիշովեցը,

- սպորտի վաստակավոր վարպետ, «Սովետսկի սպորտ» թերթի մեկնաբան Եվգենի Լովչյովը:
  -