НОВЫЕ МАТЕРИАЛЫ И ПРОЦЕССЫ – ТЕМА II-Й НАУЧНОЙ КОНФЕРЕНЦИИ АРМЯНСКОГО ХИМИЧЕСКОГО ОБЩЕСТВА


Կմեկնարկի Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը

  • 04-10-2010 10:00:00   |   |  
Հոկտեմբերի 4-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում (Բաղրամյան 24) կմեկնարկի Հայկական քիմիական ընկերության 2-րդ գիտաժողովը` «Նոր նյութեր եւ պրոցեսներ» անվանումով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության հանքային հումքի, ինչպես նաեւ բնական ածխաջրածնային եւ նավթանյութերի հումքի հիման վրա նոր նյութերի եւ միացությունների ստեղծման վերաբերյալ գիտական հետազոտությունների արդյունքները: Կքննարկվեն արդյունաբերական նշանակության միացությունների ու նյութերի ստացման եւ արտադրական պրոցեսների արդյունավետ իրականացման նոր մոտեցումներ:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն հանրապետության քիմիական պրոֆիլի բոլոր գիտական, ուսումնական եւ արտադրական կազմակերպությունները` «Նաիրիտ գործարան» գիտահետազոտական կենտրոնը, նախկին «Պոլիմեր» ՀԳՀԻ պոլիմերային նյութերի ինստիտուտը, ,Պլաստպոլիմերե գիտաարտադրական միավորումը, Վանաձորի քիմիական կոմբինատը, Վանաձորի պետական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Արարատի ցեմենտի գործարանը եւ այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ Արցախի, Ռուսատանի եւ Բելառուսի գիտնականները:

Գորիս քաղաքում հոկտեմբերի 7-ին կանցկացվի արտագնա նիստ: Գիտաժողովի աշխատանքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը:
  -