30 сентября супермаркет СТАР, находящийся в административном районе Малатия-Себастия, представится покупателям в обновленном виде


ՍԹԱՐ առեւտրային ցանցի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետը կներկայանա նոր տեսքով իր հաճախորդներին

  • 30-09-2010 11:00:00   |   |  
Հաշվի առնելով Մալաթիա-Սեբաստիա համայնքի զարգացման արագ տեմպերը եւ սպառողների նախասիրությունները` ՍԹԱՐ առեւտրային ցանցը վերամոդելավորել եւ թարմացրել է Բաբաջանյան 18 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետը: Այս փոփոխությունների արդյունքում սուպերմարկետը կներկայանա իր սպառողներին նոր տեսքով` ավելի գրավիչ, ժամանակակից հարմարավետ, ինչպես նաեւ կընդլայնվի ապրանքատեսականին` շնորհիվ նոր ապրանքային կատեգորիաների եւ ապրանքատեսակների:

Նոր ապրանքատեսակները ներկայացված են գրեթե բոլոր ապրանքային կատեգորիաներում: Հաճախորդների համար նաեւ հաճելի անակնկալ կլինի Prestige եւ PAPSTAR աշխարհահռչակ ֆիրմաների որակյալ խոհանոցային պարագաների լայն տեսականին, որն այսուհետ հնարավոր կլինի գնել ՍԹԱՐ-ում:

Հիշեցնենք, որ որ Բաբաջանյան 18 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետը ՍԹԱՐ առեւտրային ցանցում թվով 7-րդն է եղել եւ բացվել է 2007թվականի դեկտեմբերի 11-ին: Սուպերմարկետի առեւտրային մակերեսը կազմում է 1000քմ: Բացի սուպերմարկետից խանութում գործում է տարադրամի փոխանակման կետ, դեղատուն, սկավառակների խանութ եւ քիմմաքրում: Շուտով նաեւ կգործի կոսմետիկայի խանութ:
նորացված սուպերմարկետի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին` ժամը 11:00-ին, Բաբաջանյան 18 հասցեով:
  -