В Международном пресс-центре "Новости" состоится пресс-конференция по поводу 90-летия композитора Александра Арутюняна


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին նվիրված մամուլի ասուլիս

  • 27-09-2010 13:00:00   |   |  
Սեպտեմբերի 27-ին` ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա հայ ականավոր կոմպոզիտոր, հայ կոմպոզիտորական դպրոցի «կենդանի դասական» Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակի առիթով անցկացվելիք համերգին նվիրված մամուլի ասուլիս:

Համերգը կազմակերպում է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը եւ Ա.Խաչատրյանի անվան տրիոն: Համերգի մուտքն ազատ է: Համերգը հասանելի կլինի նաեւ բոլոր ցանկացողների համար ուղիղ ինտերնետ-հեռարձակման միջոցով:

Խաչատրյանի անվան տրիոն մտադիր է ստեղծել Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ, որի նպատակը Հայաստանում դասական երաժշտության մասսայականացման եւ զարգացման հետ կապված տարբեր նախագծերի իրականացումն է:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`
- ջութակահար Կարեն Շահգալդյանը,
- դաշնակահար Արմինե Գրիգորյանը,
- ՀԿԵ մամուլի ծառայության ղեկավար Վահե Դավթյանը,
- Խաչատրյանի անվան տրիոյի գործընկեր Ասատուր Գյուզելյանը:
  -