В Международном пресс-центре «Новости¿ состоится пресс-конференция, приуроченная к ежегодному конкурсу «Аревацахик¿ на лучший материал о проблемах инвалидов


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Արեւածաղիկ» ամենամյա մրցույթին

  • 16-09-2010 12:00:00   |   |  
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա մամուլի ասուլիս, որը նվիրված կլինի «Հավասար հնարավորություններ» նշանաբանի ներքո անցկացվող հաշմանդամների խնդիրների մասին պատմող լավագույն նյութի «Արեւածաղիկ» ամենամյա մրցույթին:

Մրցույթի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ» ,«Առաքելություն Արեւելք» հասարակական կազմակերպություններն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Մրցույթի նպատակն է քարոզել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց հավասար իրավունքները: Մրցույթին կարող են ներկայացվել 2009 թ.-ի նոյեմբերի 20-ից մինչեւ 2010 թ.-ի նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը,
- «Հույսի կամուրջե հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը,
- «Առաքելություն Արեւելք» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը:
  -