4-я Национальная Премия «Товар Года»<br />


«ՏԱՐՎԱ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ» 4-րդ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

  • 10-09-2010 19:00:00   |   |  
Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա «Տարվա ապրանքատեսակ» Ազգային Մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակը շնորհվում է սննդամթերքների եւ ամենօրյա օգտագործման ապրանքատեսակների անվանակարգերում եւ անցկացվում է «Ժողովրդի ընտրանքը ապրանքատեսակի միակ եւ գերագույն գնահատականն է» նշանաբանի ներքո:

Տարվա ընթացքում մասնագետները վերահսկել են ապրանքների պահանջարկի դինամիկան` համեմատելով խանութներից ստացված տվյալները, ինչպես ասվում է` «անմիջապես հաշվիչներից»: Շնորհիվ դրա կազմվել է գնորդական նախասիրությունների ամենաիրական պատկերը: Հարցմանը մասնակցել են Երեւան քաղաքի ավելի քան 100 մանրածախ ընկերություններ: Ապրանքատեսակի գնահատման չափանիշը վաճառքի ծավալն է քանակային արտահայտությամբ: Վարկանիշային արդյունքները լրացուցիչ հաստատվել են փորձագիտական խորհրդի կողմից, որում ընդգրկվել են մեծածախ եւ մանրածախ ընկերությունների ղեկավարներ, շուկայի հետազոտման մասնագետներ:

«Տարվա ապրանքատեսակ» Ազգային Մրցանակաբաշխության դափնեկիրների անվանումները կհայտարարվեն սեպտեմբերի 10-ին պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ:
Արարողությանը հրավիրված են քաղաքական գործիչներ, արվեստի գործիչներ, հայկական եւ արտասահմանյան խոշորագույն ընկերությունների , առեւտրական ցանցերի, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Լրագրողների հավատարմագրումը տեղի կունենա.
սեպտեմբերի 8-ին ժամը 12:00- ից մինչեւ 18:00 եւ սեպտեմբերի 9-ին ժամը 10:00- ից մինչեւ 18:00` հետեւյալ հեռախոսահամարով` 569197


Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Կառավարության Ընդունելությունների Տանը
սկիզբը` 19:00-ին
  -