В Международном пресс-центре «Новости» состоится пресс-конференция, посвященная открытию 3-го Международного армянского фестиваля «Карот»


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնի բացմանը

  • 31-08-2010 13:00:00   |   |  
Օգոստոսի 31-ին` ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում , (Վարդանանց 7) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Կարոտ» միջազգային 3-րդ փառատոնի բացմանը, որն առաջին անգամ կանցկացվի 2010թ.-ի սեպտեմբերի 2-7-ը Հայաստանում եւ Արցախում։

Բանախոսներն են՝ Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, Ազգային ժողովի մշակութային կապերի համակարգող Արմինե Անտիկյանը։

Փառատոնի գլխավոր իրադարձությունը կդառնա քաղաքականության, մշակույթի, արվեստի, սպորտի ականավոր գործիչներին «Կարոտ» մրցանակի շնորհման արարողությունը։ «Կարոտ» մրցանակին արժանացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Նիկոլայ Ռիժկովը, Վլադիմիր Սպիվակովը, Արմեն Ջիգարխանյանը, Արթուր Աբրահամը, Ջիվան Գասպարյանը, Իոսիֆ Կոբզոնը, Սոս Սարգսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Նիկիտա Սիմոնյանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Վարդանյանը։
  -