В Международном пресс-центре «Новости» состоится пресс-конференция, посвященная 54-ой венецианской биеннале современного искусства


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ժամանակակից արվեստի 54-րդ վենետիկյան բիենալեին նվիրված մամուլի ասուլիս

  • 26-08-2010 13:00:00   |   |  
Օգոստոսի 26-ին` ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա ժամանակակից արվեստի 54-րդ վենետիկյան բիենալեին նվիրված մամուլի ասուլիս:

Մամուլի ասուլիսի կմասնակցեն՝
Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը,
ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,
Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի համադրողներ Արմինե Անտիկյանը, Վարդան Ազատյանը, Ռուբեն Արեւշատյանը, Նազարեթ Կարոյանը:

Վենետիկի 54-րդ բիենալեն մեկնարկում է 2011 թ.-ի հունիսի եւ կտեւի մինչեւ նոյեմբեր՝ «Տիեզերքները տիեզերքում» նշանաբանի ներքո:

Վենետիկի բիենալեն հիմնադրվել է 1895 թ.-ին՝ որպես Վենետիկ քաղաքի միջազգային գեղարվեստական ցուցահանդես: Առաջին բիենալեին ներկայացվել են 16 երկիր ներկայացնող նկարիչների աշխատանքներ: Բիենալեն շատ շուտով միջազգային հեղինակություն է ձեռք բերել, իսկ երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1948թ.-ին, վերսկսվեց բիենալեի կանոնավոր անցկացումը, այն դարձավ համընդհանուր միջազգային ավանգարդի հարթակ: 1930-ականներին բիենալեի շրջանակներում հիմնադրվել են երաժշտության, թատրոնի, կինոյի միջազգային փառատոներ, 1975թ.-ին՝ Ճարտարապետության միջազգային ցուցահանդեսը:

Հայաստանը Վենետիկի բիենալեին մասնակցում է 1995թ.-ից: 1995-2009թթ.-ին հայկական տաղավարը ներկայացրել է Հայաստանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հիմնադիր Էդուարդ Պալասանյանը:


  -