Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան

  • 21-02-2017 19:00:00   |   |  
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կներկայացնեն Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ 
 
Ներկայացումը նվիրվում է Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին:
Գլխավոր դերերում հանդես կգան. Անուշ՝ Սյուզաննա Մելքոնյան, Սարո՝ Արմեն Բադալյան, Մոսի՝ Գևորգ Մաղաքյան: Ներկայացման դիրիժորն է Աթանես Առաքելյանը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ալիսա Հեքիմբաշյանի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: 
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:
 
 
 
 
 
  -