Աշխատաժողով նվիրված երիտասարդ դասախոսների խնդիրներին

  • 21-02-2017 12:30:00   | Армения  |  
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կրթության որակի շաբաթվա շրջանակներում կազմակերպում է աշխատաժողով նվիրված երիտասարդ դասախոսների խնդիրների քննարկմանը: Աշխատաժողովը կմեկնարկի փետրվարի 21-ին, ժամը 14:30-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գլխավոր մասնաշենք, 4-րդ հարկ):
 
Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
 
·         ինչ է անհրաժեշտ ուսանողներին հաջողության հասնելու համար,
 
·         ինչպիսի բարեփոխումներ են անհրաժեշտ առարկայի և մասնագիտության կրթական ծրագրերի մակարդակում,
 
·         կրթության որակի ապահովում, հավատարմագրում
 
·         փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները:
 
Միջոցառմանը կմասնակցեն դասախոսներ, ուսանողներ  և կրթության կառավարիչներ:
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը:
 
 
 
 
  -