Շնորհանդես՝ Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպի հայերեն հրատարակության

  • 30-03-2017 18:00:00   | Армения  |  
Մարտի 30-ին` ժամը 18.00-ին, ԶԱՆԳԱԿ գրատանը  (Կոմիտասի 49/2, հեռ.` 010232528) տեղի կունենա գրող, լրագրող, Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը։  
 
Ջոն Ստայնբեքը ավագ սերնդին հայտնի է «Մեր հոգսերի ձմեռը» վեպով, որն այնքան է սիրվել, որ անվանումն անգամ թևավոր խոսք է դարձել: 
 
«Ցասման ողկույզները» վեպը Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ, դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործների մասին է, որ բռնելով գաղթի ճանապարհը` իրենց «երազանքի» արևմուտքում` Կալիֆոռնիայում,  հանդիպում են դաժան ընդունելության և համտեսում ցասման դառը ողկույզները…
 
Վեպը հայերեն է թարգմանել Արամ Արսենյանը:
 
Ի դեպ, 1963-ին Ջոն Ստայնբեքը այցելել է ԽՍՀՄ և եղել է նաև Հայաստանում:
 
Նա ամենուր ջերմ ընդունելության է արժանացել. բանաստեղծ Շիրազը նրան հյուրընկալել է  իր տանը, իսկ վարպետ Սարյանը ստեղծել է նրա դիմանկարը:
 
 
  -