Տոնական քայլերթ՝ նվիրված ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան
05-07-2017 19:30:00 | Армения |
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի նախաձեռնությամբ 2010-2016թթ. հունիսի 15-ին կամ հուլիսի 5-ին մայրաքաղաքում մեծ շուքով անցկացվել է ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական խորհրդանշանների օրերին նվիրված տոնական քայլերթ (2013թ. տոնակատարությունը նշվում է հուլիսի 5-ին):
«Մենք» հիմնադրամի գլխավոր նպատակն է խթանել երիտասարդների և բնակչության շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, տարածման ու արժևորման գործընթացի իրականացմանը:
2010-2016թթ. տոնական քայլերթին մասնակցել են մոտավորապես 44,000 մասնակից, ինչպես ՀՀ բոլոր մարզերից, այնպես էլ` Սփյուռքից, Արցախից և Ջավախքից:
Տոնակատարության կարևորագույն իրադարձությունն արդեն ավանդական դարձած քայլերթն է, որին կմասնակցեն 6,000-8,000 մարդ: Այս տարի այն տեղի կունենա հուլիսի 5-ին, ժամը 19:30-ին: Քայլերթը կսկվի Ազատության հրապարակից և կշարունակվի Երևանի կենտրոնական պողոտաներով և փողոցներով:
Տոնական քայլերթն իրենից ներկայացնում է ոչ թե սոսկ մարդկային զանգվածի ընթացք, այլ բեմականացված հանդիսություն, որի բեմադրված մասում ներգրավված են լինելու տարաբնույթ երաժշտական` փողային և թմբկահար նվագախմբեր, պարային համույթներ, արարողակարգային մոտացիկլավարներ, հեծանվորդներ և այլ հետաքրքիր խաղարկային համարներ:
Տոնական քայլերթի մասնակից երեխաների, երիտասարդների եռագույն շապիկների և դրոշների ձեռք բերման համար «Մենք» հիմնադրամը մեկնարկել է հանգանակություն: Այս առիթով խնդրում ենք սույն տեղեկատվություն հրապարակել` ի նպաստ ֆինանսական աջակցության:
Նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են դրամական փոխանցումն իրականացնել «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում դրամային 1570023457320100 հաշվեհամարին, կամ հիմնադրամի պաշտոնական կայքում՝ www.yeraguyn.com հանգանակություն բաժնում. հնարավոր է իրականցնել նաև առցանց հանգանակություն yeraguyn.com/donation-3/
Լրացուցիչ հարցերի դեպքում ուրախ կլինենք տեղեկատվություն տրամադրել 093. 999 390, 055. 099 013 հեռախոսահամարներով:
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ: