«Ազդակ». հյուրերն են Ամերիկայից ժամանած` Հանթր Գեյլոն, Ռուբեն Մկրտչյանը, ինչպես նաեւ հասարակական, քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը

  • 21-07-2017 11:30:00   | Армения  |  
Հուլիսի 21-ին, ժամը 11:30-ին «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրերն են Ամերիկայից ժամանած` Հանթր Գեյլոն, Ռուբեն Մկրտչյանը, ինչպես նաեւ հասարակական, քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: 
 
Թեմա. Դրսից ժամանած հյուրերը ստեղծել են հայ-ամերիկյան ընկերություն, որով ցանկանում են Հայաստանում ստեղծել արդյունաբերություն, զարգացնելու եւ արտահանելու սննդամթերք եւ պահածոներ: Երիտասարդ նորարարների խումբը ուզում է Հայաստանը դարձնել օրգանիկ առաջին երկիրը աշխարհում: Նշենք, որ առաջարկը արդեն իսկ հավանության է արժանացել ՀՀ եւ Արցախի կառավարությունների կողմից: Կազմակերպությունը պատրաստվում է գործարաններ հիմնել Հայաստանում եւ Արցախում:
 
Իսկ թե ինչ միջոցներով եւ պայմաններով, առավել մանրամասն ասուլիսի ընթացքում: 
 
 
 
 
  -