Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի դաշնամուրային մենահամերգը
29-07-2017 20:00:00 | Армения |
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի դաշնամուրային մենահամերգը:
Միջոցառման ընթացքում կհնչեն Գարի Քյոսայանի նոր ստեղծագործություններից՝ «Ծիր կաթին», «Մայրություն», «Նարեկ», «Զեփյուռ», «Առավոտ», «Մարիային նվիրված վալսը» և այլն, իսկ զուգերգով հանդես կգա Ալլա Սահակյանը։
Մուտքն ազատ է:
Հավելյալ տեղեկությունների, հարցերի համար կարող եք զանգահարել (094) 27 19 72: