«Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը կանցկացվի հուլիսի 28-ին
28-07-2017 10:00:00 | Армения |
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 28-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի «Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը: