ԿԳՆ. Համագործակցության հուշագրի ստորագրում

  • 21-08-2017 11:00:00   | Армения  |  
Օգոստոսի 21-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի  համագործակցության և բարեկամության հուշագիր Երևանի «Շիրակացու  ճեմարան»  միջազգային գիտակրթական համալիրի և Քուվեյթի հայ ազգային վարժարանի միջև: Հուշագրի ստորագրմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
 
Հուշագիրը կստորագրեն  «Շիրակացու  ճեմարան»  միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ու  Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
  -