«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կայքի պաշտոնական գործարկումը
22-09-2017 11:00:00 | Армения |
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00, Էլիտ պլազա բիզնես կենտրոնում (Խորենացու փող., 15) տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կայքի պաշտոնական գործարկումը և կհրապարակվեն «Գրանթ Թորնթոն» խորհրդատվական ընկերության կողմից իրականացված «Արմաթի» արդյունավետության գնահատման հետազոտության արդյունքները:
Միջոցառմանը կմասնակցեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), «Գրանթ Թորնթոն», ինչպես նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի աջակից ընկերությունների ներկայացուցիչները: