Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի /ՀԱԱԿ/ 20-ամյակը

  • 22-09-2017 12:00:00   | Армения  |  
Սս/թ-ի սեպտեմբերի 22-ին, ժամը 12։00-14։00-ը, Հերացու 5 հասցեում նշվելու է Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի /ՀԱԱԿ/ 20-ամյակը։
 
Ձեռնարկն իրենց ներկայությամբ պատվելու են ՀՀ 1-ին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ն.Գ. Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ–ի Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) երևանյան գրասենյակի  ղեկավար Դեբորա Գրիզերը, ԱՄՆ–ի ՄԶԳ (USAID) երևանյան  գրասենյակի  նախկին ղեկավար Քիդ Սիմոնզը և մեր բարեկամներն ու ընկերները Հայաստանից և մի շարք արտասահմանյան երկրներից։
 
Միջոցառումը գլխավորելու են ՀԱԱ Կենտրոնի հիմնադիրներ՝ Ռիթա Պալեանը ԱՄՆ-ից և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու մեր հոբելյանին։
 
 
Լրացուցիչ տեղեկությունների համար Հեռ.՝ 091 630394, 091 283328, ինչպես նաև 010 583536։
 
 
 
 
 
 
  -