ՌԴն կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևանի այցը Հայկական պետական մանկավարժական համալսարան
25-09-2017 11:00:00 | Армения |
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հայաստանյան այցի ընթացքում, ի թիվս այլ հանդիպումների, կայցելի նաև Հայկական պետական մանկավարժական համալսարան:
Սեպտեմբերի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո, ժամը 11.10 Օլգա Վասիլևան կայցելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, հանդիպում կունենա ռուսերեն լեզվի դասախոսների և Երևան քաղաքի ռուսերեն լեզվի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների ուսուցչական կազմի հետ:
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտոր կոչում կշնորհվի: