«Նոյյան Տապան». Իրաքյան Քուրդիաստանի անկախացման հետևանքները եզդի ժողովրդի ապագայի համար
27-09-2017 12:00:00 | Армения |
Սեպտեմբերի 27-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Հայաստանի Եզդիական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «1. Իրաքյան Քուրդիաստանի անկախացման հետևանքները եզդի ժողովրդի ապագայի համար. հնարավոր զարգացումներ և ակնկալիքներ։
2. Սեպտեմբերի 29-ին եզդիները նշելու են եզդիական սրբավայրի 5- ամյակը. օրվա խորհուրդը. իրականացվելիք միջոցառումները. կազմակերպիչները. մասնակիցները. հյուրերը (Հայաստան և այլ երկրներից եզդի պատգամավորներ)»։
Բանախոսներն են՝
Ռուստամ Բաքոյանը- արևելագետ, «Շամս մարդասիրական» ՀԿ նախագահ
Սաշիկ Սուլթանյան - ՀՀ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ, «Եզդիների ազգային կոմիտեի» փոխնախագահ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին: