Վայք քաղաքի 5 բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքների ավարտին նվիրված միջոցառում

  • 28-09-2017 13:00:00   |   |  
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին՝  Ջերմուկի խճուղի 36 շենքի բակում  «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը հրավիրում է լուսաբանելու ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի 5 բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը: 
 
Խնդրում ենք Ձեր մասնակցության մասին տեղեկացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը՝ ժամը 13:00-ը՝ գրելով hpaytyan@habitat.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` 010-58-71-88 կամ 055-106-209 (Հասմիկ Փայտյան): 
 
Վայք մեկնումը նախատեսված է սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին Հաբիթաթ Արմենիայի գրասենյակի մոտից (Երևան, Հանրապետության 85ա/«Կովկաս» պանդոկի դիմացի շենք):  
 
 
 
 
Հասմիկ Փայտյան
ՎԱԷՀՔ ծրագրի օգնական
 
 
 
  -