Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը

  • 27-09-2017 11:30:00   | Армения  |  
Սեպտեմբերի 27-ին, ժամը 11:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում տեղի կունենա «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը:
 
Ասուլիսի թեման է Համաշխարհային տնտեսական ֆորումի  «2017-2018թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները և Հայաստանի տնտեսական իրավիճակի գնահատականը:  
 
Ասուլիսի ժամանակ կլուսաբանվի, թե ինչպիսին է Հայաստանի մրցակցային դիրքը 137 երկրների շարքում: Բանախոսները կներկայացեն նաև Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակի, տնտեսական քաղաքականության ներկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ մասնագիտական գնահատականներ։
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու մամուլի ասուլիսը։ Խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել ձեր մասնակցությունը։
 
 
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
Հասցե`Մելիք-Ադամյան 2/1,Երևան, 0010
Հեռ. 010 54 64 34
 
 
 
 
 
  -