В Международном пресс-центре "Новости" состоится пресс-конференция, посвященная эксклюзивной выставке-концерту “Эпикентрон”


Ասուլիս` նվիրված «Էպիկենտրոն» ցուցահանդես-համերգին

  • 17-11-2011 11:00:00   |   |  
Նոյեմբերի 17-ին, 11:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Էպիկենտրոն» բացառիկ ցուցահանդես-համերգին նվիրված մամուլի ասուլիս:

Հայաստանի մշակույթի նախարարությունը կազմակերպում է Երեւանի մշակութային կյանքի համար աննախադեպ մի իրադարձություն, որի շրջանակներում հայ ժամանակակից գեղանկարչության ցուցադրությունը կուղեկցվի դասական երաժշտությամբ: Հանդիսատեսի աչքի առաջ նկարչուհի Մարիամ (Մոկո) Խաչատրյանը կտավ կստեղծի երաժիշտ Հայկ Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզի ներքո: Նման ձեւաչափի միջոցառում Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

- Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը,

- դաշնակահար Հայկ Մելիքյանը,

- նկարչուհի Մարիամ Խաչատրյանը:
  -