«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն

  • 19-10-2017 18:00:00   | Армения  |  

Արթիկից և Վանաձորից հետո`հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում: 
 
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն:
 
Մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը`գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։Մենակատարներ` Իրինա Զաքյան (սոպրանո), Հենրիետա Հարությունովա (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):
 
Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
 
 
  -