Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելելու է Արարատի, Արմավիր և Արագածոտնի մարզեր
21-10-2017 10:45:00 | Армения |
Հոկտեմբերի 21-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ժամը 10:45-ին ժամանելու է Արարատի մարզ:
Մարզկենտրոն Արարատում մարզպետարանի մոտից նախարարը՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ Արտաշատ քաղաքում մասնակցելու է ծառատունկին, հետո այցելելու է Դվինի հնավայր պատմամշակութային տարածք, որտեղ կատարվելու են մաքրման աշխատանքներ:
Շաբաթօրյակի ընթացքին հետևելու համար նախարարը կայցելի նաև Արմավիր, իսկ ժամը 13:30-ին կլինի Արագածոտնի մարզում: