Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի կունենա «Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնի մեկնարկը։
«Խելացի քաղաք» հաքաթոնը Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է մշակել խելացի լուծումներ՝ Երևան քաղաքի համար:
Հաքաթոնի ընթացքում շուրջ 60 մասնագետներ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ երեք հիմնական ուղղություններով.
տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում:
Տրամադրված տվյալները վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտների՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն:
Հաքաթոնի ամփոփիչ փուլում (հոկտեմբերի 22-ին) յուրաքանչյուր թիմի կտրվի 5 րոպե ժամանակ՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար: Ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ.
1.Լավագույն գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:
2.Երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:
3.Երրորդ գաղափարը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ծրագրի իրականացման համար:
«Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
Օրակարգում՝
Հոկտեմբերի 21
11:00-12:00Ողջույնի խոսք՝
Հովիկ Մուսայելյան, Երևանի քաղաքապետարանի «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ,
Հոա-Բին Աջեմյան,Հայաստանում Եվրոպական Միությանպատվիրակությանhամագործակցության բաժնի ղեկավար:
Դմիտրի Մարիասին, Հայաստանում ՄԱԶԾ մշտականներկայացուցչի տեղակալ: