Ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների մասնագիտական համտես

  • 22-11-2017 14:00:00   | Армения  |  
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ գործընկերությամբ, Բիզնես Ֆրանսը՝ ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման և նրանց արտահանումների գործակալությունը, Tastin’France գործողության շրջանակում կազմակերպում է ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների մասնագիտական համտես :
 
Tastin’France-ը աշխարհում /80 երկիր/ Բիզնես Ֆրանսի կազմակերպած ֆրանսիական գինիների և ոգելից խմիչքների համտեսների ապրանքանիշ է : Հայաստանում Բիզնես Ֆրանսը առաջին անգամ է Tastin’France կազմակերպում : Ֆրանսիայի խաղողագործության բազմաթիվ շրջանների՝ Բորդո, Բուրգունդիա, Էլզաս, Պեյի դ՛Օք, Արմանյակ և այլն…, չորս ձեռնարկություններ կներկայացնեն իրենց
արտադրանքը :
 
Գնորդների հանրությանն ուղղված միջոցառումը կանցկացվի չորեքշաբթի, ս/թ նոյեմբերի 22-ին, ժամը 14.00-ից 17.00-ը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը : Լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ներկայանալ ժամը 14.00-ին: Միջոցառումը լուսաբանել
ցանկացող լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել՝ զանգահարելով 060 65 19 97, 060 65 19 50 հեռախոսահամարով՝ մինչև նոյեմբերի 22-ը ժամը 11.00, կամ հաստատել իրենց մասնակցությունը հետադարձ նամակով՝ նշելով լրատվամիջոցի անունը,
լրագրողների ինքնությունը:
 
Լրագրողներին խնդրվում է ներկայանալ անձնագրով: Չհավատարմագրված լրագրողների մուտքը չի երաշխավորվում: 
  -