Դեկտեմբերի 12-ին` ժամը 16:00-ին, «ԴԱԼԱՆ» ցուցասրահում (Աբովյան 12) կբացվի «12 պատմություն» խորագրով ցուցահադեսը:
«12 պատմություն»-ը ցուցադրում է կտավներ, որոնք վերարտադրում են12 սիրիահայ կանանց և աղջիկների վերապրած ծանր ճանապարհը: Կտավների հեղինակները հայ ժամանակակից երիտասարդ նկարիչներն են:
Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել սիրիահայ կանանց և աղջիկների շրջանում հոգեբանական բռնության և այլ խնդիրների մասին, ինչպես նաև աջակցել նրանց այդ խնդիրների հաղթահարման գործում:
Ցուցահանդեսը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն Զարգացման» հիմնադրամը:
Միջոցառումը կազմակերպվում է ԱՄՆ դեսպանատան, Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: