Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համագումարը
12-12-2017 09:00:00 | Армения |
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ին, «Ցենտրալ» հյուրանոցում (Զաքյան 2) տեղի կունենա Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համագումարը:
Համագումարին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Եռօրյա համագումարի աշխատանքներին կմասնակցեն Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) անդամ-պետությունների նախարարությունների, կարգավորող գործակալությունների, հեռահաղորդակցության օպերատորների,
գիտական և նախագծային ինստիտուտների, ավելի քան 20 երկրների 100 ներկայացուցիչներ:
Համագումարի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունը և «Forum Global» ընկերությունը: