Մանվել Մամոյանը սահմանելու է ուղղահայաց դիրքում հենում ծալում վարժությունից թվով 4 Գինեսի ռեկորդներ

  • 15-12-2017 14:00:00   | Армения  |  
Դեկտեմբերի 15-ին ժամը 14:00 –ին «Օրանժ Ֆիթնես» պրեմիում ակումբում գինեսի արդեն իսկ կրկնակի ռեկորդակիր և հայկական Դյուցազնագրքի երկու տասնյակ ռեկորդների հեղինակ Մանվել Մամոյանը սահմանելու է ուղղահայաց դիրքում հենում ծալում վարժությունից թվով 4 Գինեսի ռեկորդներ :
Միջոցառման ժամանակ , որին հրավիրված են ոլորտի պաշտոնատար անձինք և սպորտի գործիչներ , Մանվել Մամոյանը կներկայացնի նաեւ նախորդ անգամ իր սահմանած Գինեսի ռեկորդի հավաստագիրը :
Մանվել Մամոյանը երիտասարդ մարմնամարզիկ է և պրոֆեսիոնալ ֆիթնեսի մարզիչ , ով արդեն մի քանի տարի է սահմանում է մարմնամարզության ռեկորդներ ,որոնք գրանցվում են Գինեսի գրքում:
 
 
Տեղեկությունների համար զանգահարել ՝ 094174170
Մանվել Մամոյանի պաշտոնական կայքը manvelmamoyan.com
E-mail:contact@manvelmamoyan.com
 
 
 
 
  -