Կոնֆերանս «Կանայք գիտության և հետազոտական ասպարեզում» թեմայով
19-01-2018 10:00:00 | Армения |
Հունվարի 19-ին, ժամը 10-ի ԹՈՒՄՈ կենտրոնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է «Աղջիկները գիտության մեջ» թեմայով կոնֆերանս :
Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից բնութագրվել է §Ազգային առաջնհերթություն¦ և համարվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գերակայություն, որի գագաթնաժողովը կանցկացվի Երևանում սույն թվականի հոկտեմբերին: Այդ հավասարությունը նախ դրսևորվում է կրթութան մեջ: Շատ հաճախ, ուսանողների կողմնորոշումը պայմանավորում է սեռով, անտեսելով անհատական կարողությունները և ձգտումները:
Այս առումով, Բարձրագույն կրթության բնական գիտությունների ֆակուլտետների ֆեմինիզացիան արդի խնդիր է ինչպես Ֆրանսիայում այնպես էլ Հայաստանում : Կանանց ավելի լայն ինտեգրումը գիտակհետազոտական ոլորտում և տեխխնոլոգիական կարիերայում անշուշտ հետաքրքրություն է ներկայացնում գիտական մեծ ներուժ ունեցող Հայաստանի համար, որտեղ ուսանողության գերակշիռ մասը կանայք են:
Երևանում, գիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի հաջողությունների հասած կանայք կխոսեն իրենց աշխատանքային գործունեության, հավասարության սեփական պատկերացումների մասին, կառաջարկեն հետագա աշխատանքային գործունեության տարբերակներ: Կքննարկվեն ֆրանսական և հայկական հաջողված պրակտիկաները: Հանդիպման կազմակերպիչներն են ԹՈՒՄՈ կենտրոնը, որը պատրաստվում է Երևանում հիմնել նույնատիպ կառույցների համախմբան (կոնվերգենցիայի) կենտրոն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն այս ուսումանական տարում կբացի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ:
Լրացուցիչ տեղեկատվության համար կապվել դեսպանության համագործակցության հարցերով կցորդ տիկին ՖրեդերիկՌենբոլդի հետ՝ frederique.reinbold@diplomatie.gouv.fr:
Աշխատանքային լեզուներն են Ֆրանսերենը և հայերենը, համաժամանակյա թարգմանությամբ
Այն լրատվամիջոցները, որոնք հետաքրքրված են այս միջոցառման լուսաբանմամբ, կարող են հավատարմագրվել՝ զանգահարելով 060 65 19 94 հեռախոսահամարով՝ մինչև հունվարի 18-ը, ժամը 15.00-ը կամ հաստատել իրենց մասնակցությունը հետադարձ նամակով՝ նշելով լրատվամիջոցի անունը, լրագրողների ինքնությունը:
Խնդրում ենք ներկայանալ ինքնությունը հաստատող փաստաթղթով: